Լիբանանի սահմանային լարվածության ֆոնին Իսրայելը պահեստազորայիններին ավելացնում է 50 հազարով

17:27, 05.06.2024

 

Իսրայելի իշխանությունները 50 հազարով ավելացնում են պահեստազորայինների թիվը՝ Լիբանանի սահմանին լարվածության աճի ֆոնին։

Իսրայելի պաշտպանության բանակը նախկինում լիազորված էր անհրաժեշտության դեպքում զորակոչել 300 000 պահեստազորի, սակայն այժմ հնարավոր կլինի զորակոչել 350 000 պահեստազորի:

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ որոշումը ուժի մեջ կլինի մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը։

Գազայի հատվածում պատերազմի ֆոնին Իսրայելի պաշտպանության բանակը 287 հազար պահեստազորի է կանչել, որոնցից շատերն արդեն ազատվել են ծառայությունից։ Դա Իսրայելի պատմության մեջ պահեստազորայինների ամենամեծ զորակոչն էր: Լիբանանի սահմանի մոտ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը «պատրաստ է ծայրահեղ ուժեղ գործողությունների հյուսիսում»:

Նմանատիպ