Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 100 մարդ

16:49, 23.09.2024

Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 100 մարդ։ Նախարարության տվյալներով՝ տուժել է ավելի քան 400 մարդ։

Լիբանանի առողջապահության նախարարությունը երկրի հարավում գտնվող բոլոր հիվանդանոցներին կոչ է արել չեղարկել պլանավորված վիրահատությունները: Առողջապահության նախարարությունը բժիշկներին հորդորում է պատրաստվել վիրավորներին ընդունելու։

Լիբանանի կրթության նախարարության տեղեկատվության համաձայն՝ երկրի հարավում փակ են դպրոցները։

Նմանատիպ