Լևան Ժորժոլիանին հանդիպել է Վրաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Աննա Ռիչի հետ
Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին հանդիպել է Վրաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) ներկայացուցիչ Աննա Ռիչի հետ։
Լևան Ժորժոլիանին շնորհավորել է Աննա Ռիչին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստանի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) գրասենյակի միջև առկա համագործակցությունը։ Նշվել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Թբիլիսիի գրասենյակի ներգրավվածության կարևորությունը Վրաստանի օկուպացված շրջաններում մարդու իրավունքների և մարդասիրական իրավիճակի բարելավման գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Վրաստանի և UNHCR-ի միջև գործընկերության հետագա խորացման ուղիները։ UNHCR ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Վրաստանի կառավարության հետ դրամաշնորհների թափանցիկության հարցում։