Լևան Խաբեիշվիլի. Սաակաշվիլին պետք է տեղափոխվի արտերկիր, թեկուզ այն պատճառով, որ խաղաղության համար պատերազմող մարտիկը պահանջում է Ուկրաինայի քաղաքացու կյանքի ապահովումը
Լևան Խաբեիշվիլի. Սաակաշվիլին պետք է տեղափոխվի արտերկիր, թեկուզ այն պատճառով, որ խաղաղության համար պատերազմող մարտիկը պահանջում է Ուկրաինայի քաղաքացու կյանքի ապահովումը

Պարզ է, որ Սաակաշվիլին պետք է տեղափոխվի արտերկիր, թեկուզ այն պատճառով, որ խաղաղության համար պատերազմող մարտիկը պահանջում է Ուկրաինայի քաղաքացու և պաշտոնյայի, Միխեիլ Սաակաշվիլիի առողջության ու կյանքի ապահովումը,- ասել է «Ազգային շարժման» նախագահի թեկնածու Լևան Խաբեիշվիլին։

Խաբեիշվիլին մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի հայտարարությունը, որտեղ Վլադիմիր Զելենսկին ասում է. «Ես դիմում եմ Վրաստանի բնակչությանը և իշխանություններին, այն, ինչ հիմա կատարվում է Սաակաշվիլիի հետ կապված, հարիր չէ Վրաստանին։ Տեղափոխեք Ուկրաինայի, Եվրոպայի կամ Ամերիկայի կլինիկա»:

Ըստ Լևան Խաբեիշվիլիի՝ «Վրացական երազանքն» ամենահեշտ ընտրությունն ունի՝ կատարել Կրեմլի առաջադրանքը կամ համաձայնվել քաջ գերագույն գլխավոր հրամանատար Զելենսկու հետ։

«Պատերազմի գլխավոր հրամանատար Զելենսկին, ով պայքարում է խաղաղության և ազատության համար, իշխանություններին կոչ է արել Սաակաշվիլիին տեղափոխել արտերկիր՝ նրա առողջությունն ու կյանքը պահպանելու համար։ Իմ կարծիքով, երբ բարեկամ երկիրն այս վիճակում է, պարզ է, որ Սաակաշվիլին պետք է տեղափոխվի, թեկուզ այն պատճառով, որ խաղաղության մարտիկը պահանջում է Ուկրաինայի քաղաքացու, պաշտոնյայի՝ Միխել Սաակաշվիլիի առողջության ու կյանքի ապահովումը։ «Վրացական երազանքն» ունի ամենահեշտ ընտրությունը՝ կատարել Կրեմլից եկող առաջադրանքը, որն անում է այս ամբողջ ընթացքում, կա՛մ համաձայնվել խաղաղության և ազատության համար պայքարող խիզախ գլխավոր հրամանատար Զելենսկու հետ»,- ասել է Լեւան Խաբեիշվիլին։