Լևան Կողուաշվիլիի «Չորրորդ Բրայթոն» ֆիլմը, որի համապրոդյուսերը Առաջին ալիքն է, երեք մրցանակ է ստացել Կոտբուսի միջազգային կինոփառատոնում
Արևելյան Եվրոպայի կարևորագույն կինոմիջոցառումներից մեկում, Կոտբուսի միջազգային կինոփառատոնում, Լևան Կողուաշվիլիի «Չորրորդ Բրայթոն» ֆիլմը, որի համապրոդյուսերը Վրաստանի Առաջին ալիքն է, արժանացել է երեք մրցանակի:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է ֆիլմի ռեժիսոր Լևան Կուղուաշվիլին, լավագույն դերասան անվանակարգում հաղթել է Լևան Թեդիաշվիլին։ Ֆիլմը արժանացել է նաև «Ֆայպրեսի» մրցանակի (Կինոքննադատների մրցանակ) և Էկումենիկ ժյուրիի մրցանակին։
«Կոտբուսի միջազգային կինոփառատոնն անցկացվում է Գերմանիայում և հանդիսանում է արևելաեվրոպական կինոփառատոն։ Այն արևելաեվրոպական կինոյի նշանավոր փառատոններից է։ Մենք մասնակցեցինք միջազգային մրցույթի, որտեղ արժանացանք երեք մրցանակի։ Լավագույն տղամարդու դերի համար մրցանակ է ստացել Լևան Թեդիաշվիլին, որը կազմում է 5000 եվրո։ Երկրորդ մրցանակը «Ֆայպրեսի» մրցանակն էր, իսկ երրորդը՝ Էկումենիկ ժյուրիի մրցանակը»,- ասել է Լևան Կողուաշվիլին։
Նոյեմբերի 2-7-ը Գերմանիայում անցկացվեց Կոտբուսի միջազգային կինոփառատոնը։
Լևան Կողուաշվիլիի «Չորրորդ Բրայթոն» ֆիլմը կուղարկվի «Օսկար»-ի և «Ոսկե գլոբուս»-ի։ Ֆիլմը ստեղծվել է չորս երկրների հետ համագործակցությամբ, իսկ համապրոդյուսերը Վրաստանի առաջին ալիքն է։ Գործադիր պրոդյուսերներն են Արմեն Զուլոյանը, Թինաթին Բերձենիշվիլին և Ռուսուդան Մանջգալաձեն։
«Օսկար»-ի ֆիլմը Վրաստանից կներկայացվի միջազգային գեղարվեստական ֆիլմի անվանակարգի։ «Չորրորդ Բրայթոնի» հիմնական մասը նկարահանվել է Նյու Յորքում՝ Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ։
Բացի այդ, «Չորրորդ Բրայթոն» ֆիլմը վերջերս «Tribeca» միջազգային կինոփառատոնում (Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթ) շահեց երեք հիմնական մրցանակ. Լավագույն ֆիլմ, լավագույն սցենար, լավագույն դերասան՝ Լևան Թեդիաշվիլի։