Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան այս տարի առաջին պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա:
Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությունում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախարարներն անցկացրել են դեմ առ դեմ հանդիպում, որը շարունակվել է ընդլայնված ձևաչափում:
Պաշտպանության նախարարության տեղեկությամբ, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության և Սև ծովի տարածաշրջանի անվտանգության հաստատման հարցերը:
Հանդիպմանը Միհայ-Վյորել Ֆիֆորն ընդգծել է Ռումինիայի կայուն աջակցությունը Վրաստանի եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման ճանապարհին:
Նախարարները հայտարարել են, որ Վրաստանում և Ռումինիայում կմասնակցեն անկախության հոբելյանին նվիրված միջոցառումներին:
Հանդիպման ավարտից հետո, Վրաստանի և Ռումինիայի պաշտպանության նախարարները ստորագրել են երկկողմ փոխգործակցության ծրագիրը, որը նկատի ունի համագործակցության ավելի բարձր որակ: