Լևան Իզորիան Բրյուսելում ներկայանալու է ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Բրյուսելում ընթացող ՆԱՏՕ-ի պաշտպանության մինիստերիալի երկրորդը օրը «Կայուն աջակցությում» առաքելության (RSM) ձևաչափում անցկացվելու է ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը: Հանդիպմանը պաշտպանության նախարար Լևան Իզորիան մեկ անգամ ևս կունենա հնարավորություն, Վրաստանի անունից, «Կայուն աջակցության» առաքելությունում ներգրավված երկրների պաշտպանության նախարարների առջև արտահայտել կայուն դիրքորոշում, որ մեր երկիրը մնում է ՆԱՏՕ-ի առջև վերցված պարտականություններին հավատարիմ:
Ինչպես հայտարարել է Լևան Իզորիան, Վրաստանը ՆԱՏՕ-ի աջակցությամբ Աֆղանստանում ընթացող միջազգային առաքելությանը ապագայում ևս կմասնակցի այն քանակությամբ, ինչ քանակությամբ այսօր է ներկայացված:
Պաշտպանության նախարարը նշել է, որ մինիստերիալի շրջանակներում քննարկված նախաձեռնությունների և թեմաների նկատմամբ Վրաստանը ադեկվատ է իր բարեփոխումներում:
ՆԱՏՕ-ի նոր շտաբ կայանում ընթացող մինիստերիալի շրջանակներում, Վրաստանի պաշտպանության նախարարը անց է կացնելու երկկողմ հանդիպումներ, խորվաթ և հունգարացի գործընկերների հետ: Ծրագրվում է փոխհամագործակցության հուշագրի կնքում Խորվաթիայի պաշտպանության նախարարության հետ:
Բրյուսելում ընթանում է ՆԱՏՕ-ի պաշտպանության մինիստերիալը: Հյուսիս Ատլանտյան դաշինքի անդամները քննարկում են հուլիսին կայանալիք գագաթնաժողովի հարցերը, այդ թվում ՆԱՏՕ-ի ուժերի պատրաստակամության մեծացումը: