Լևան Իոսելիանին Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկում հանդիպել է Բաչո Ախալայայի, Պաատա Բուրճուլաձեի, Մուրթազ Զոդելավայի, Գրիգոլ Լիլուաշվիլիի, Միխեիլ Սաակաշվիլիի, Իրակլի Ղարիբաշվիլիի և Լևան Խաբեիշվիլիի հետ
Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկում հանդիպել է Բաչո Ախալայայի, Պաատա Բուրճուլաձեի, Մուրթազ Զոդելավայի, Գրիգոլ Լիլուաշվիլիի, Միխեիլ Սաակաշվիլիի, Իրակլի Ղարիբաշվիլիի և Լևան Խաբեիշվիլիի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածել Ժողովրդական պաշտպանի գրասենյակը։
«Փետրվարի 4-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին այցելել է Ռուսթավիի 12-րդ կիսաբաց և փակ տիպի քրեակատարողական հիմնարկ։
Ժողովրդական պաշտպանը հանդիպել է հիմնարկի վարչակազմի հետ, ծանոթացել կալանավորների կենսապայմաններին և զրուցել հիմնարկում գտնվող կալանավորների՝ Բաչո Ախալայայի, Պաատա Բուրճուլաձեի, Մուրթազ Զոդելավայի, Գրիգոլ Լիլուաշվիլիի, Միխեիլ Սաակաշվիլիի, Իրակլի Ղարիբաշվիլիի և Լևան Խաբեիշվիլիի հետ։
Ժողովրդական պաշտպանը պարբերաբար հետևում է քրեակատարողական հիմնարկներին և վերահսկում կալանավորների իրավունքները», – ասվում է Ժողովրդական պաշտպանի գրասենյակի հայտարարության մեջ։