Լևան Իոսելիանին հանդիպել է Քելի Դեգնանի հետ
Լևան Իոսելիանին հանդիպել է Քելի Դեգնանի հետ

Լևան Իոսելիանին, որպես Ժողովրդական պաշտպան, հանդիպել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելի Դեգանանի հետ։

Քելի Դեգնանը շնորհավորել է Լևան Իոսելիանիին Ժողովրդական պաշտպանի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան։

«Դեսպանը մեծ հարգանք է հայտնել կառույցի նկատմամբ եւ խոստացել աջակցել մարդու իրավունքների պաշտպանության դժվարին գործում։ Հանդիպմանը կողմերը հաստատել են իրենց ցանկությունն ու պատրաստակամությունը շարունակելու Ժողովրդական պաշտպանի և ԱՄՆ-ի դեսպանատան միջև սերտ համագործակցության ավանդույթը»,- ասված է Ժողովրդական պաշտպանի գրասենյակի տարածած տեղեկատվության մեջ։

Բացի այդ, հանդիպման վերաբերյալ տեղեկատվություն է տարածում Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը։

«Ժողովրդական պաշտպանի ինստիտուտը վրացական ժողովրդավարության ձեռքբերումն է։ Նրա անկախությունը էական նշանակություն ունի Վրաստանում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վերահսկողության համար։ Մենք հպարտությամբ աջակցում ենք Ժողովրդական պաշտպանի ողջ թիմին, ինչպես նաև յուրաքանչյուր մարդու և կազմակերպության, որն աշխատում է մեր գործընկեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։