Լևան Իոսելիանին ասում է, որ եկել է խորհրդարանի հարակից տարածք՝ տեղում իրավիճակը գնահատելու
Լևան Իոսելիանին ասում է, որ եկել է խորհրդարանի հարակից տարածք՝ տեղում իրավիճակը գնահատելու

Վրաստանի ժողովրդական պաշտպան Լեւան Իոսելիանին եկել է խորհրդարան:

Իոսելիանիի խոսքով՝ ինքը խորհրդարանում է՝ տեղում իրավիճակը և իրավապահների կիրառած ուժի համաչափությունը գնահատելու համար:

«Մենք տեսակցեցինք մարդկանց, որոնք ստացել են ինչ-որ վնասվածքներ, բուժօգնություն ցուցաբերեցինք։ Իրավիճակը փորձում ենք հասկանալ տեղում։ Միաժամանակ մենք հայտարարություն ենք տարածել և ՆԳՆ-ին հորդորել ենք անհամաչափ ուժ չկիրառել՝ մարդկանց առողջությանը չվնասելու համար։ Դրա համար մենք այստեղ ենք, որպեսզի գնահատենք ուժի կիրառման համաչափությունը, ահա թե ինչի վրա է աշխատում իմ աշխատակազմը: Ես եկել եմ այստեղ գնահատելու ընթացիկ իրադարձությունները, այս ամենին գնահատական ​​կտա ժողովրդական պաշտպանի գրասենյակը»,- ​​ասաց Լևան Իոսելիանին։