Լևան Դավիթաշվիլին հանդիպել է Եվրոպական էներգետիկ միության տնօրեն Արթուր Լորկովսկու հետ
Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հանդիպել է Եվրոպական էներգետիկ միության տնօրեն Արթուր Լորկովսկու և նրա ուղեկիցների հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև փոխնախարար Գենադի Արվելաձեն, ինչպես նաև նախարարության էներգետիկ քաղաքականության և ներդրումային նախագծերի վարչության պետ Ջուբո Տուրաշվիլին, Էներգետիկ բարեփոխումների դեպարտամենտի ղեկավար Անա Գոգոլաձեն և Էներգաարդյունավետության և վերականգնվող աղբյուրների Էներգետիկ քաղաքականություն և կայուն զարգացում վարչության պետի տեղակալ Օմար Ծերեթելին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող և նախատեսվող բարեփոխումները, որոնց իրականացումը Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման կարևոր մասն է կազմում։
Նշվեց նաև, որ հաջորդ տարի Վրաստանը լինելու է Էներգետիկ միության նախագահի երկիրը, ինչը կարևոր է հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2025 թվականին լրանում է Էներգետիկ միության ստեղծման 20-ամյակը։
Հանդիպմանը ուշադրություն է դարձվել նաև սևծովյան սուզանավային մալուխի նախագծին, որը Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը կմիացնի եվրոպականի հետ։
Հանդիպման ավարտին նշվել է, որ Վրաստանը կշարունակի կատարել Եվրոպական էներգետիկ միության առջև ստանձնած պարտավորությունները՝ կապված Վրաստանի նորմատիվային բազայի եվրոպական էներգետիկ օրենսդրության հետ մերձեցման և ժամանակակից մրցակցային շուկայի սկզբունքների ներդրման հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությունից։