Լևան Դավիթաշվիլին հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ
Լևան Դավիթաշվիլին հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ

Առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալֆարսլան Բայրաքթարի հետ։

Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են էներգետիկ ոլորտում երկրների համագործակցության առաջնահերթ ուղղությունները։ Ընդգծվել է Վրաստանի և Թուրքիայի միջև էլեկտրահաղորդման համակարգերի աշխատանքը զուգահեռ ռեժիմով ապահովելու համար։

«Նշվեց, որ այդ ուղղությամբ իրականացվող խոշոր ենթակառուցվածքային նախագծերը կնպաստեն Վրաստանի էներգետիկ համակարգի հզորությանն ու հուսալիությանը, հարևան երկրների հետ էլեկտրաէներգիայով տարածաշրջանային առևտրին և կմեծացնեն հարևան երկրների միջև ներմուծման, արտահանման և տարանցման հնարավորությունները։

Նախարարները խոսել են նաև տարածաշրջանային էներգետիկ նախագծերի ձևաչափով երկու երկրների համագործակցության մասին։ Դրանց թվում ընդգծվել է Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի էներգետիկ ռեսուրսները եվրոպական շուկա մատակարարելու կարևորությունը։ Առաջնահերթ ուղղությունների թվում անվանվել է Սեւծովյան ստորջրյա մալուխի նախագիծը, որի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն ընթացքի մեջ է։ Կողմերը պայմանավորվել են ջանքեր գործադրել, որպեսզի Վրաստանն ու Թուրքիան դառնան Եվրամիության էներգառեսուրսների հուսալի մատակարարներ։

Հանդիպմանը խոսվել է նաև էներգետիկայի ոլորտում երիտասարդ կադրերի պատրաստման ուղղությամբ համագործակցության շուրջ»,- նշվում է Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ։