Լևան Դավիթաշվիլիի հարցապնդման ձևաչափով լսումները հետաձգվել են
Լևան Դավիթաշվիլիի հարցապնդման ձևաչափով լսումները հետաձգվել են

Ապրիլի 19-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հարցապնդման լսումները հետաձգվեցին։

Ինչպես քիչ առաջ պատգամավորներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, Լևան Դավիթաշվիլին գործուղման է մեկնում։

«Այսօր ես հայտարարեցի երկու հարցապնդման մասին։ Երկու բանախոսների հետ էլ շփվեցինք ու պարզվեց, որ էկոնոմիկայի նախարարն այսօր գործուղման է գնում։ Նա խնդրեց մեզ հետաձգել հարցապնդման նիստը։ Լսումները տեղի կունենան հաջորդ ամիս»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։

Վաղը խորհրդարանում հարցապնդման կարգով լսելու են Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին։ Նիստը կսկսվի ժամը 12:00-ին։