Լևան Դավիթաշվիլի. Պատգամավորների հետ քննարկում ենք տասնամյա պլանները՝ ինչպես գյուղատնտեսության զարգացման, այնպես էլ բնապահպանության ուղղությամբ
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի խոսքով, Բորժոմիում նախարարների կաբինետի և խորհրդարանական մեծամասնության հանդիպմանը քննարկում են երկրի զարգացման ծրագրերը:
«Պատգամավորների հետ մենք քննարկում ենք տասնամյա ծրագրերը, ինչպես գյուղատնտեսության զարգացման, այնպես էլ բնապահպանության ուղղությամբ: Նախարարության գործնականում բոլոր ոլորտներն ընդգրկված են այդ պլաններում, մասնավորապես, թե որ չափանիշներին պետք է հասնել 20-30 տարվա ընթացքում, տնտեսական առումով, գյուղատնտեսության և սննդամթերքի արտադրության ոլորտում: Բացի այդ, ինչպիսի քաղաքականություն պետք է ունենալ բնապահպանության նկատմամբ: Սա շատ մանրամասն ճանապարհային քարտեզ է, որը ցույց է տալիս, թե որտեղ է գտնվելու երկիրը 2030 թվականին: Դա համահունչ է մեր ասոցացման պարտավորություններին՝ էլ ավելի մոտենալ Եվրոպային և 2024 թվականին կատարել ԵՄ անդամակցության հավակնոտ հայտ», – ասաց Դավիթաշվիլին: