Լևան Դավիթաշվիլի - Հացի գինը բարձրացնելու հիքմեր չկան, գինը կպահպանվի
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին հանդիպել է հացամթերք և հացահատիկ արտադրողներին: Այս մասին տեղեկություն է տարածում գյուղատնտեսության նախարարությունը:
«Համավարակի ֆոնին աշխարհում տիրող տնտեսական իրավիճակը հաշվի առնելով՝ մենք պարբերական հանդիպումներ կունենանք բիզնես-սեկտորի ներկայացուցիչների հետ: Հերթական աշխատանքային հանդիպումն ունեինք հացահատիկ և հաց արտադրողների հետ: Հացի գնի բարձրացման հիմք չունենք: Մենք իրականացնում ենք ցորենի պաշարների մշտական մոնիտորինգ: Որևէ խոչընդոտ հացի կամ ալյուրի մատակարարման հարցում չենք ունենա, գները կպահպանվեն»,- հայտարարել է նախարարը:
Լևան Դավիթաշվիլին հանդիպմանը խոսել է ալյուրի և հացի, որպես ամենապահանջված սննդամթերքի, կայուն գնի պահպանման անհրաժեշտության և բիզնես-սեկտորի կողմից, այժմյան իրավիճակում, պատասխանատու որոշումներ կայացնելու մասին:
«Կարծում եմ, մեր համագործակցությունը կառուցողական, թափանցիկ և արդյունավետ է: Մենք պետք է կարողանանք կայունության և բիզնեսի զարգացման համար ստեղծել պոզիտիվ միջավայր»,- հայարարել է Լևան Դավիթաշվիլին:
Ինչպես նշել է ցորեն և ալյուր արտադրողների միության գործադիր տնօրեն Լևան Սիլագավան, սոցիալական ուղղությունը հանդիպման մասնակից բոլոր ընկերությունների համար շատ կարևոր է:
Հացամթերքի միության նախագահ Մալխազ Դոլիձեի հայտարարությամբ, աշխարհի շուկայում փոխվում են հացահատիկի գները, որն ստեղծել է որոշակի լարվածություն, սակայն երկրում կա որոշակի պաշար, ուստի կայուն գինը պետք է պահպանվի: