Լևան Դավիթաշվիլի. Ֆերմերներին կցուցաբերվի անմիջական օգնություն, որպեսզի նրանց համար ավելի հեշտ և էժան լինի արտադրությունը
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին կառավարության վարչությունում ներկայացրել է գյուղատնտեսության հակաճգնաժամային ծրագիրը:
Դավիթաշվիլու խոսքով, գյուղատնտեսական գործունեությանը ներգրավված ֆերմերներին և տնտեսվարողներին հնարավորություն է ընձեռվում, պետության կողմից ստանալ ֆինանսական կարևոր աջակցություն:
«Ամենակարևորը, որը կապված է ֆերմերների օգնության հետ, սա անմիջական կերպով օգնություն է – սուբսիդավորում, որպեսզի ֆերմերների համար ավելի հեշտ լինի արտադրությունը և ավելի էժան, առավել մատչելի լինեն տարբեր նյութերը, որոնք կիրառվում են գյուղատնտեսության մեջ»,- հայտարարել է նախարարը:
Փոքր հողամաս ունեցող ֆերմերներին օգնելու համար սկսվում է նոր «Գյուղատնտեսական նշանակության հողատերերի խթանումը» նախագիծը: Ծրագիրը նկատի ունի գյուղատնտեսական ապրանքի և վարուցանքի ծառայության արժեքի սուբսիդավորում: Ծրագրով հաշվի առնված սուբսիդավորումն ստանալու համար անրաժեշտ է, ֆիզիկական և իրավաբանական անձինք ունենան հանրայի ռեեստրում գրանցված գյուղատնտեսական նշանակության հողամաս: Սուբսիդիայի ծավալը մեկ հեկտարի համար սահմանվել է 200 լարի, այսինքն՝ ագրոքարտին փոխանցված 200 միավոր: 0.25 հա-ից մինչև 1.25 հա հողամասի սեփականատերը հնարավորություն կունենա քարտին փոխանցված միավորներն օգտագործել գյուղատնտեսական ապրանք գնելու համար:
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլու մեկնաբանմամբ, 1.25 հա-ից մինչև 10 և ավելի հա մակերես ունեցող գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատերերը քարտին փոխանցված միավորները կկարողանան կիրառել ինչպես գյուղատնտեսական ապրանք, այնպես էլ՝ ագրոտեխնիկական աշխատանքների սպասարկում գնելու համար:
Նախագծի շրջանակներում 10 հեկտարից ոչ ավել հողամասերի համար սուբսիդիան կազմում է առավելագույնը 2000 լարի: Ծրագրից կօգտվի 200 000 ֆերմեր: Ծրագրի բյուջեն կազմում է 37 000 000 լարի և այն կմեկնարկի 2020 թվականի մայիսի 20-ից: