Լևան Դավիթաշվիլի. Emaar ընկերության մուտքը Վրաստան կլինի խթանող ուղերձ նաև մյուս ներդրողների համար
Emaar-ը շատ հայտնի ընկերություն է, բրենդ, անուն և նաև փորձառու գործընկեր։ Նրա մուտքը Վրաստանի շուկա խթանելու է ամբողջ ոլորտը և կներկայացնի նոր ստանդարտներ, ինչը, կարծում եմ, որոշակիորեն կօգնի ոլորտի մյուս ներկայացուցիչներին, – ասել է Վրաստանի առաջին փոխվարչապետը, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին տնտեսական ֆորումի ժամանակ, որտեղ քննարկվել է Վրաստանի ներդրումային քաղաքականությունը և նոր հնարավորությունները։
Նրա գնահատմամբ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն շինարարական ընկերություններից մեկի՝ Emaar Properties/Eagle Hills-ի մուտքը Վրաստան կբարձրացնի երկրի միջազգային ճանաչելիությունը և կլինի խթանող ուղերձ նաև մյուս ներդրողների համար։
Նշենք, որ Emaar Properties/Eagle Hills-ը Վրաստանում անշարժ գույքի և տուրիստական ոլորտներում իրականացնելու է ռեկորդային ներդրում՝ 6 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով։ Միացյալ Էմիրություններում Emaar Properties-ի և Eagle Hills-ի խոշոր նախագծերից են՝ այս պահին աշխարհի ամենաբարձր երկնաքերը՝ Բուրջ Խալիֆան, Դուբայի մոլը, շքեղ կառուցապատման համալիրը Ռամանայի կղզիներում Աբու Դաբիում, ծրագրեր Դուբայ Մարինայի էլիտար հանգստի գոտում և այլն։