Լևան Դավիթաշվիլի. Ընտրական միջավայրը կլինի հնարավորինս թափանցիկ, խոսքի ազատությունը երաշխավորված կլինի, միևնույն ժամանակ մենք հաշվի կառնենք բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են լինել
Լևան Դավիթաշվիլի. Ընտրական միջավայրը կլինի հնարավորինս թափանցիկ, խոսքի ազատությունը երաշխավորված կլինի, միևնույն ժամանակ մենք հաշվի կառնենք բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են լինել

Ընտրական միջավայրը լինելու է հնարավորինս թափանցիկ: Ընտրական գործընթացը կանցնի բարձր մակարդակով, հետևաբար՝ երաշխավորված կլինի արտահայտվելու ազատությունը,- այս մասին ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, առաջին փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին։

Նրա խոսքով, միևնույն ժամանակ դիտարկվելու և կանխվելու են բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են լինել։

Լրագրողը Լևան Դավիթաշվիլիին հարցրել է ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին:

«Այս ռիսկի հետ կապված, եթե կոնկրետ դեպքեր լինեն, կոնկրետ մեկնաբանություն կանեմ։ Ընդհանուր պատճառաբանությունն անհիմն է: Սա ընդդիմության կողմից ընտրական գործընթացն ապակայունացնելու փորձ է, որը ոչ մի հիմք չունի։ Մենք բազմաթիվ անհիմն հայտարարություններ ենք լսել, այդ թվում՝ բազմաթիվ անհիմն մեղադրանքներ իշխանության հասցեին։ Ինչքան էլ անհիմն ու սուտ լինեին այդ բոլոր մեղադրանքները, այս մեկը նույնպես սուտ է ու անհիմն»,- ասել է Լեւան Դավիթաշվիլին։