Լևան Դավիթաշվիլի. Բնակչությունն առանց խոչընդոտների կստանա սննդամթերք
Լևան Դավիթաշվիլի. Բնակչությունն առանց խոչընդոտների կստանա սննդամթերք

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին ցանցային խանութների ներկայացուցիչների հետ քննարկել է բնակչությանը սննդամթերքի մատակարարման ապահովման հարցերը՝ երկրում կորոնավիրուսի հնարավոր տարածման կանխարգելմանն ուղղված կանոնակարգերի համատեքստում:

«Այսօր ստեղծված իրավիճակում պետական ​​և մասնավոր սեքտորներիի համակարգված աշխատանքը խիստ կարևոր է: Մեզ համար թիվ մեկ խնդիրն է երկրում ապահովել սննդամթերքի մատակարարման հարցը, և, որ չավելանա ինը հիմնական սննդամթերքի գները», – նշել է Լևան Դավիթաշվիլին:

Նախարարը ցանցային վաճառքի օբյեկտների ներկայացուցիչներին ներկայացրել է այն մեխանիզմը, որը կապահովի ինը հիմնական սննդամթերքի գները։ Դրանք են՝ բրինձ, մակարոն, արևածաղկի ձեթ, ալյուր, շաքար, ցորեն, կաթի փոշի, հնդկացորեն և լոբի:

Ինչպես նշել է նախարարը, նախարարությունում մշակվել է «Պարենային ապրանքների գների պահպանման պետական ​​ծրագիր»: Ծրագիրն իրականացնելու է բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսության և գյուղական զարգացման ազգային գործակալություն»-ը՝ եկամուտների ծառայության հետ: Բոլոր այն ներմուծող ընկերությունների համար, որոնք մարտի 15-ից մայիսի 15-ը կգնեն ինը հիմնական սննդամթերքը Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալությունը որոշակի պայմաններով կսուբսիդավորի փոխարժեքի տարբերությունը:

Հանդիպմանը նշվել է, որ վարչապետի ղեկավարության ներքո միջգերատեսչական համակարգող խորհրդի կազմում պարենային պաշարների, լոգիստիկայի և փոխադրումների կառավարումը վերահսկելու համար պատասխանատու է բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին: Հետևաբար, նախարարությունն ակտիվորեն աշխատում է սննդի մատակարարմանը ներգրավված բոլոր օղակների հետ, որպեսզի ապրանքների մատակարարման ամբողջ շղթան աշխատի սահուն:

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին Ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության պետ Լևան Կակավան և Վրաստանի դիստրիբյուտորների ասոցիացիայի ղեկավար Իվա Ճղոնիան։