Լևան Դավիթաշվիլի. Ամբողջ պատասխանատվությամբ հայտնում եմ բնակչությանը, որ հացի գինը չի բարձրանա
Ցանկանում եմ ամբողջ պատասխանատվությամբ հայտնել բնակչությանը, որ հացի գինը չի բարձրանա, – այս մասին համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին:
Ինչպես նշել է Լևան Դավիթաշվիլին, վերջին օրերին հաճախակի քննարկում է տեղի ունեցել այն մասին, թե ինչպիսին կլինեն հացի գները:
«Եղել են բազմաթիվ հայտարարություններ, որոնք մենք լսել ենք ինչպես հաց արտադրողների, այնպես էլ հաց արտադրողների միության կամ ցորեն արտադրողների ասոցիացիայի կողմից: Խոսակցություն կար, որ կան օբյեկտիվ հանգամանքներ, համաձայն որոն, երկրում արդեն աճում է ալյուրի գինը, ուստի դա կարող է արտացոլվել հացի գնի մեջ: Այդ թվում, մենք լսեցինք, որ երկու ասոցիացիան այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում նրանք խոսում են այն մասին, որ նրանք երկխոսում են իշխանության հետ, որ սուբսիդավորման որոշակի սխեմա է քննարկվում: Իհարկե, մենք հաստատում ենք այս տեղեկատվությունը, բազմիցս ասել ենք, որ հացը հատուկ ռազմավարական սննդամթերք է», – հայտարարել է Լևան Դավիթաշվիլին:
Ըստ նրա, բնակչության սոցիալական վիճակը բավականին բարդ է՝ կապված կորոնավիրուսի պատճառած տնտեսական խնդիրների հետ, աշխարհում և այդ թվում՝ Վրաստանում:
«Մենք ունեցել ենք մշտական աշխատանք, պարբերական հանդիպումներ ենք ունեցել արտադրողների հետ և լրատվամիջոցները տեղեկացված են եղել այդ մասին, որի արդյունքում Վրաստանի կառավարությունը որոշում կայացրեց սուբսիդավորել ցորենի ալյուրը, այս դեպքում մենք խոսում ենք առաջին կարգի ցորենի ալյուրը սուբսիդավորելու մասին այնպես, որ պահպանենք գները, որը կօգի խուսափել հացի թանկացումից: Այս դեպքում ծրագիրը կմեկնարկի հաջորդ շաբաթվանից: Ուստի ուզում եմ ամբողջ պատասխանատվությամբ բնակչությանը ասել, որ հացի գինը չի բարձրանա: Ծրագիրը գործելու է չորս ամիս, մինչև մարտի 31-ը: Ապագայում մենք դիտարկելու ենք իրավիճակը միջազգային շուկաներում», – հայտարարել է Լևան Դավիթաշվիլին:
Ըստ նրա, պետությունը գնահատեց 3-4 ամսվա հեռանկարը, ժամանակահատվածը և որոշում կայացրեց, որ այս տեսակի միջամտությունն անհրաժեշտ է:
«Մենք խոսեցինք երկրում ցորենի պաշարների մասին և, իհարկե, այն փաստը, որ ցորենի բավականին մեծ պաշարներ ունեինք, դա ավելի քան 100 000 տոննա ցորեն էր, որը մենք պարբերաբար ունեինք ամբողջ աշնան ընթացքում՝ թույլ էր տալիս հավասարակշռել գինը: Մենք տեսանք, որ սեպտեմբերից ցորենի գինը բավականին բարձր է եղել Սևծովյան երկրներում, այն շուրջ 200 դոլլարից հասել էր 270 դոլլարի, ինչը ցորենի ալյուրի գնի հետագա բարձրացման էական նախապայման էր, որն արտացոլվել է ցորենի ալյուրից պատրաստված մթերքի գների մեջ»,- հայտարարել է Լևան Դավիթաշվիլին: