Let’s do pachik - Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Բրյուսելում (վիդեո)
Բրյուսելում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
ԶԼՄ-ների տեղեկությամբ, հանդիպմանը Մակրոնը Փաշինյանին է ներկայացրել ծագումով հայ, իր թիմի անդամներից մեկին:
Փաշինյանը հետաքրքրվել է, տիրապետում էր, թե ոչ նա հայերեն լեզվին: Մակրոնի թիմի անդամն ասել է, որ հայերեն գիտի միայն մեկ բառ՝ «պաչիկ» (համբույր):
Let’s do pachik,- ասել է Փաշինյանը և զվարճացրել հանդիպման մասնակիցներին: