Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերությունը դիմել է ճոպանուղի արտադրող ընկերությանը՝ փորձագետներ ուղարկելու պահանջով
Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերությունը դիմել է ճոպանուղի արտադրող ընկերությանը՝ փորձագետներ ուղարկելու պահանջով

Էկոնոմիկայի նախարարության Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերությունն արդեն կապ է հաստատել ճոպանուղի արտադրող «Դոպելմայեր» ընկերության հետ:

Ինչպես ասվում է Լեռնային հանգստավայրի զարգացման ընկերության հայտարարությունում, Գուդաուրիի ճոպանուղու վթարային կերպով կանգ առնելու պատճառները պարզելու համար ընկերությունը պետք է ուղարկի փորձագետների:

«Էկոնոմիկայի նախարարության Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերությունն արդեն կապ է հաստատել ճոպանուղի արտադրող «Դոպելմայեր» ընկերության հետ, որպեսզի անհապաղ արձագանքի և պատճառները պարզելու համար ուղարկի փորձագետների»,- ասվում է հայտարարությունում:

 

Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերության կողմից տարածված հայտարարության համաձայն, Գուդաուրիում, լեռնադահուկային գոտում, նախնական տեղեկությամբ, ճոպանուղին կանգ է առել և սկսել շարժվել հետընթաց, որի հետևանքով, նախնական տեղեկությամբ, տուժել է 10 մարդ: