«Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերության» տեղեկությամբ, ուժեղ քամու պատճառով չի հաջողվում միացնել Գուդաուրի-Կոբի ճոպանուղին
«Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերության» տեղեկությամբ, ուժեղ քամու պատճառով չի հաջողվում միացնել Գուդաուրի-Կոբի ճոպանուղին:
Ինչպես հայտարարում են ընկերությունում, պատճառը վատ եղանակն ու ուժեղ քամին է, որի ընթացքում արգելվում է միացնել ճոպանուղին:
Այս մասին տեղեկություններ է տարածում նաև Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրը:
«Միայն ուղևորներ տեղափոխելու նպատակով ճոպանուղիները կաշխատեն օդերևութաբանական պայմանները բարելավվելուն պես, որի մասին դուք կտեղեկացվեք մեկ ժամ շուտ՝ «Ֆեյսբուք» էջի միջոցով», – ասված է Գուդաուրիի լեռնադահուկային հանգստավայրի հաղորդագրության մեջ: