Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները չէին սկսվի, եթե Թուրքիան ցույց չտար դրան լիարժեք մասնակցելու իր պատրաստակամությունը. Նիկոլ Փաշինյան
Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները չէին սկսվի, եթե Թուրքիան ցույց չտար դրան լիարժեք մասնակցելու իր պատրաստակամությունը: Այս մասին Հայաստանի վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպման ժամանակ:
«Ակնհայտ է, որ այս պատերազմը չէր սկսվի, եթե Թուրքիան ցույց չտար դրան լիարժեք մասնակցելու իր պատրաստակամությունը, և արդյունքում Թուրքիան լիովին ներգրավված չլիներ դրան: Ես կցանկանայի ուշադրությունը բևեռել այն բանի վրա, որ ռազմական գործողությունները սկսվել են որպես Թուրքիա-Ադրբեջան համատեղ զորավարժությունների շարունակություն»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, Թուրքիայի նման գործողությունները արտացոլում են նրա ընդլայնողական քաղաքականությունը: