Լեռնային Ղարաբաղի հարցով կայանալու է ՄԱԿ֊ի անվտանգության խորհրդի նիստ

Լեռնային Ղարաբաղի հարցով կայանալու է ՄԱԿ֊ի անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական մամուլը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը սրվել է սեպտեմբերի 27֊ի առավոտյան։ Հայաստանը և Ադրբեջանը իրավիճակի սրման մեջ մեղադրում են միմյանց։ Երկու երկրներում հայտարարվել է ռազմական դրություն։ Հաղորդվում է երկու կողմերի զոհերի մասին։