Լերի Բառնաբիշվիլին նշանակվել է ֆինանսների փոխնախարար
Լերի Բառնաբիշվիլին նշանակվել է ֆինանսների փոխնախարար

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրամանով Լերի Բառնաբիշվիլին նշանակվել է ֆինանսների փոխնախարար։ Տեղեկությունը տարածում է ֆինանսների նախարարությունը։

Լերի Բառնաբիշվիլին մինչ այժմ զբաղեցնում էր կառավարության աշխատակազմի տարածաշրջանների հետ կապերի վարչության պետի պաշտոնը։

Նա ունի ֆինանսների նախարարության համակարգում աշխատելու 20 տարվա փորձ, այդ թվում՝ 2015-2020 թվականներին զբաղեցրել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնը։