«Լելոն» խորհրդարանում ստեղծում է խմբակցություն, որին միացել են՝ Սալոմե Սամադաշվիլին, Արմազ Ախվլեդիանին և Շալվա Շավգուլիձեն
«Լելոն հանուն Վրաստանի» կուսակցությունը խորհրդարանում խմբակցություն է ստեղծում: Խմբակցության անվանումն է ՝ «Լելո գործընկերություն հանուն Վրաստանի»:
«Լելոն» չորս տեղ ունի խորհրդարանում, և նրանց խմբակցությանը միացել են՝ Սալոմե Սամադաշվիլին, Արմազ Ախվլեդիանին և Շալվա Շավգուլիձեն:
Խմբակցությունը կգլխավորի Բադրի Ջափարիձեն, իսկ տեղակալը կլինի Սալոմե Սամադաշվիլին: