«Լելոն հանուն գործընկերության» խմբակցության լուծարումից հետո խորհրդարանում ստեղծվում է «Լելո գործընկերություն հանուն Վրաստանի» քաղաքական խումբը
«Լելոն հանուն գործընկերության» խմբակցության լուծարումից հետո խորհրդարանում ստեղծվում է «Լելո գործընկերություն հանուն Վրաստանի» քաղաքական խումբը

Խորհրդարանական ընթացակարգային հարցերի եւ կանոների կոմիտեում քննարկվել է նոր խորհրդարանական քաղաքական խմբի ձեւավորման հարցը։

Կոմիտեի նախագահ Իրակլի Քադագիշվիլիի խոսքով, «Լելո» կուսակցության ցուցակով պատգամավորներ Անա Նացվլիշվիլին, Բադրի Ջափարիձեն եւ Դավիթ Ուսուփաշվիլին քաղաքական խումբ ստեղծելու համար դիմել են կոմիտեին։

«Մամուկա Խազարաձեի խորհրդարանը լքելուց հետո «Լելոն՝ գործընկերության համար» խմբակցությունից մեկ անդամ դուրս է եկել։ Կանոնակարգով սահմանված յոթ օրվա ընթացքում խմբակցությունը նոր անդամով չհամալրվեց, հետևաբար խմբակցությունը լուծարվեց։ «Լելո» կուսակցության ցուցակից պատգամավորներ Անա Նացվլիշվիլին, Բադրի Ջափարիձեն և Դավիթ Ուսուփաշվիլին, ովքեր հնարավորություն ունեն ստեղծել քաղաքական խումբ, դիմել են խորհրդարանին՝ կանոնակարգի համաձայն ստեղծելու խորհրդարանական քաղաքական խումբ՝ «Լելո գործընկերություն Վրաստանի համար»,- հայտարարել է Իրակլի Քադագիշվիլին:

Կոմիտեն ի գիտություն է ընդունել նոր քաղաքական խումբ ստեղծելու հարցը, որի համապատասխան եզրակացությունը ներկայացվել է բյուրոյին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։