«Լելո» կուսակցությունն անվանել է «Մարշալի ծրագրի» ուղղության առաջնորդներին
«Լելո» կուսակցությունն անվանել է «Մարշալի ծրագրի» ուղղության առաջնորդներին

«Լելո» կուսակցությունը ներկայացրել է վարչապետի թեկնածուին և անվանել «Մարշալի ծրագրի» ուղղության առաջնորդներին:

«Լելոն» վարչապետի թեկնածու է առաջադրել Մամուկա Խազարաձեին: Մամուկա Խազարաձեն ներկայացրել է անձանց, ովքեր ըստ «Մարշալի ծրագրի», կղեկավարեն կոնկրետ ուղղություններ:

Մամուկա Խազարաձեի խոսքով, Էկա Քվլիվիձեն կղեկավարի պաշտպանության ուղղությունը, Բադրի Ջափարիձեն՝ տնտեսական զարգացման և ֆինանսական ուղղությունը, Գիգլա Միքաուտաձեն՝ շրջանային զարգացման և ենթակառուցվածքի ուղղությունը, Անա Նացվլիշվիլին՝ արդարադատության գործերի և դատարանի ուղղությունը, Լևան Կոբերիձեն ղեկավարելու է բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության ուղղությունը, Փիքրիա Չիխրաձեն՝ կրթության, գիտության և սպորտի ուղղությունը, Կախա Կոժորիձեն՝ ներքին գործերի և իրավապահ համակարգը, Նիկա Շուրղաիան՝ բնապահպանության և գյուղատնտեսության ուղղությունը, Դավիթ Ուսուփաշվիլին՝ արտաքին գործերի և եվրատլանտյան ինտեգրման ուղղությունը, Սոսո Վախտանգաշվիլին ղեկավարելու է օս և աբխազ քույր-եղբայրների հետ հաշտեցման ուղղությունը, Մեդեա Մետրեվելին՝ մշակույթի ուղղությունը: