«Լելո» կուսակցության անդամները հանդիպում են անցկացրել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ

14:02, 26.06.2025

«Լելո» կուսակցության անդամները հանդիպում են անցկացրել Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։

Հայտնի է, որ հանդիպման հիմնական թեման եղել է «Լելոյի» առաջնորդներ Մամուկա Խազարաձի և Բադրի Ջափարիձեի, ինչպես նաև ընդդիմության այլ ներկայացուցիչների ձերբակալությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել կուսակցության գրասենյակում։ «Լելո»-ից հանդիպմանը մասնակցել են Դավիթ Ուսուփաշվիլին, Թազո Դաթունաշվիլին, Գիորգի Սիորիձեն և Սաբա Բուաձեն։

Հիշեցնենք, որ դատարանը «Լելո» կուսակցության առաջնորդներ Մամուկա Խազարաձին և Բադրի Ջափարիձեին դատապարտել է ութ ամսվա ազատազրկման՝ խորհրդարանի ժամանակավոր հետաքննիչ հանձնաժողովի պահանջը չկատարելու համար։ Նրանք երկու տարով նաև զրկվել են պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն ձերբակալվել են հունիսի 23-ին՝ դատարանի որոշման հիման վրա։

Նմանատիպ