Լեհաստանում Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատար. Ռուսաստանը չի մեկնաբանի հրթիռային միջադեպը, քանի դեռ կոնկրետ ապացույցներ չեն ներկայացվել

13:00, 30.12.2023

Ռուսաստանը ոչ մի պարզաբանում չի անի Լեհաստանում հրթիռային միջադեպի վերաբերյալ, քանի դեռ կոնկրետ ապացույցներ չեն ներկայացվել,- ասել է Լեհաստանում Ռուսաստանի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Օրդաշը։

Մինչ այդ հաղորդվել էր, որ Ռուսաստանի ժամանակավոր ներկայացուցիչը կանչվել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարություն։

«Քանի դեռ կոնկրետ ապացույցներ չկան, մենք բացատրություններ չենք տա, քանի որ այդ մեղադրանքներն անհիմն են»,- ասել է Օրդաշը։

Նրա խոսքով, ոչ վաղ անցյալում Լեհաստանը փորձել է Ռուսաստանին մեղադրել նմանատիպ միջադեպի մեջ, սակայն հետո պարզվել է, որ մեղավորը Ուկրաինան է։

«Այս իրավիճակը շատ է հիշեցնում անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած միջադեպը, երբ հրթիռն ընկավ Լեհաստանի տարածքում, և երկու մարդ զոհվեց, հետո այս միջադեպի մեջ փորձեցին մեղադրել ռուսական կողմին։ Ավելի ուշ պարզվեց, որ հրթիռը արձակվել էր ուկրաինացի զինվորականների կողմից»,- ասել է Օրդաշը։

Հիշեցնենք՝ Լեհաստանի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ երկրի օդային տարածքը խախտվել է ռուսական հրթիռով։

Նմանատիպ