Լեհաստանում օդային շոուի փորձի ժամանակ F-16 կործանիչ է վթարի ենթարկվել, օդաչուն զոհվել է
Լեհաստանում օդային շոուի փորձի ժամանակ F-16 կործանիչ է վթարի ենթարկվել, օդաչուն զոհվել է

Լեհաստանի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը վթարի է ենթարկվել ավիաշոուի փորձի ժամանակ։ Լեհաստանի զինված ուժերը հայտնել են, որ օդաչուն մահացել է վթարի հետևանքով։

Դեպքը տեղի է ունեցել Լեհաստանի կենտրոնական Ռադոմ քաղաքում։

«F-16 ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է լեհական բանակի օդաչու, սպա, որը միշտ ծառայել է իր երկրին հավատարմությամբ և մեծ քաջությամբ։ Ես հարգանքի տուրք եմ մատուցում նրա հիշատակին», – սոցիալական ցանցերում գրել է պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Վթարի պատճառով չեղարկվել է ավիաշոուն, որը նախատեսված էր շաբաթավերջին։