Լեհաստանում հանրահավաքի մասնակիցներին իրավապահները ցրել են արցունքաբեր գազի կիրառմամբ
Լեհաստանում հանրահավաքի մասնակիցներին իրավապահները ցրել են արցունքաբեր գազի կիրառմամբ

Վարշավայում հանրահավաքի մասնակիցներին իրավապահները ցրել են արցունքաբեր գազի կիրառմամբ: Լայնածավալ ցույցը տեղի է ունեցել նախագահի նստավայրի մոտակայքում, բնակչությունը բողոքում է դատական համակարգում փոփոխությունների դեմ:

Հուլիսի սկզբին Լեհաստանի ստորին պալատը հաստատել է գերագույն դատարանի մասին օրենքը, որի համաձայն դատավորները թոշակի են անցնելու 65 տարեկանից: Եթե դատավորներից որևէ մեկը ցանկություն կհայտնի շարունակել գործունեությունը, ապա նա գրավոր դիմելու է նախագահին և ներկայացնելու է առողջական վիճակի մասին փաստաթուղթը:

Օրենքի համաձայն, իշխող կուսակցությանը հնարավորություն է տրվում ներկայացնել գերագույն դատարանի նախագահին: Այժմ փաստաթուղթը պետք է ստորագրի նախագահը:

Այս փոփոխությունները քննադատել են Եվրամիության և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները: