Լեհաստանում երկրաշարժի ժամանակ զոհվել է երեք հանքափոր
Լեհաստանում երկրաշարժի ժամանակ զոհվել է երեք հանքափոր

Լեհաստանում ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհվել է երեք հանքափոր: Երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել է 2,66 մագնիտուդ, տեղի է ունեցել Կատովիցե քաղաքում, հուլիսի մեկին: Ստորգետնյա ցնցումների պահին քարածուխ ձեռքբերող հանքում գտնվում էր 9 հանքափոր: Նրանց 6-ին տեղափոխել են հիվանդանոց:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, նախորդ տարի Լեհաստանում հանքահորներում զոհվել է 21 մարդ: