Լեհաստանում ձերբակալվել է ինը մարդ, ովքեր կասկածվում են Ռուսաստանի պատվերով դիվերսիա կատարելու փորձի մեջ
Լեհաստանում ձերբակալվել է ինը մարդ, ովքեր կասկածվում են Ռուսաստանի պատվերով դիվերսիա կատարելու փորձի մեջ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Ներկայումս ունենք կալանքի տակ գտնվող ինը կասկածյալ, որոնք անմիջականորեն մասնակցել են Լեհաստանում դիվերսիոն գործողություններին ռուսական հետախուզական ծառայությունների հրահանգով։ Կասկածյալները Ուկրաինայի, Բելառուսի և Լեհաստանի քաղաքացիներ են»,- ասել է Տուսկը։
Տուսկի խոսքով՝ միջադեպի առնչությամբ միջազգային հետաքննություն է ընթանում։
Սակայն, ինչպես նշել է Դոնալդ Տուսկը, դիվերսիայի փորձ է եղել ոչ միայն Լեհաստանում, այլ նաև Լիտվայում, Լատվիայում, հավանաբար Շվեդիայում, և Լեհաստանի համապատասխան ծառայությունները ինտենսիվ աշխատում են դաշնակիցների հետ այդ հարցով։