Լեհաստանն Ուկրաինային ավելի քան 50 հաուբից կվաճառի
Լեհաստանը Ուկրաինային կվաճառի ավելի քան 50 հաուբից՝ 700 մլն դոլար ընդհանուր արժեքով։
Այս մասին հայտարարել է վարչապետ Մատեուշ Մորավյեցկին։
Նրա խոսքով, վճարը մասամբ ֆինանսավորվում է Եվրամիության միջոցներից, իսկ մնացած մասը կկատարվի Ուկրաինայի բյուջեից։
Համաձայնագիրը ստորագրվել է այսօր։