Լեհաստանն ԱՄՆ-ից ստացել է 28 մարտական ​​տանկ

13:59, 19.07.2022

250 Abrams տանկի գնման պայմանագրի շրջանակներում Լեհաստանն ԱՄՆ-ից ստացել է 28 մարտական ​​տանկ։

Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։

«Աբրամս» տանկերի առաջին 28 միավորները ժամանել են Լեհաստան՝ լեհ տանկավարների վերապատրաստման համար»,- ասել է Բլաշչակը։

Նրա խոսքով, սա ապրիլին ստորագրված համաձայնագրի առաջին փուլն է։

Լեհաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ ագրեսիայի ժամանակ ակտիվորեն օգտագործում է զրահատեխնիկա և հրետանի։

«Հետևաբար, մեզ աշխարհի լավագույն և ժամանակակից տանկերով ապահովելը կլինի ռուս ագրեսորի ահաբեկման երաշխիքը»,- ասել է Բլաշչակը։

Նմանատիպ