Լեհաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Յարոսլավ Կաչինսկիի կուսակցությունը

Լեհաստանի ընտրական հանձնաժողովի լրատվությամբ, խորհրդարանական ընտրություններում հաղթել է Յարոսլավ Կաչինսկիի «Օրենք և արդարություն» կուսակցությունը:

Կաչինսկիի կուսակցությունը սեյմի ստորին պալատում ստացել է 43,59  տոկոս, իսկ նրա հիմնական մրցակից,  « քաղաքացիական հարթակ» կուսակցությունը 27,4 տոկոս:

Նշված արդյունքների համաձայն, Կաչինսկիի կուսակցությունը 460 տեղանոց ստորին պալատում կստանա 239 մանդատ, իսկ «քաղաքացիական հարթակը» 134:

Ընտրությունների արդյունքների համաձայն, «օրենք և արդարություն» կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը Լեհաստանի խորհրդարանի 100 տեղանոց սենատում և կստանա 48 տեղ, իսկ նրա հիմնական մրցակիցը 43 տեղ:

Ընտրություններին մասնակիցների ակտիվությունը կազմել է 61,74 տոկոս, ինչը վերջին 30 տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է:

Լեհաստանում նախագահական ընտրությունները անց են կացվելու 2020 թվականի գարնանը: