Լեհաստանի վարչապետը հայտարարում է, որ երկրում հանրաքվե է նախատեսվում՝ կապված ԵՄ ներգաղթի ծրագրի հետ
Լեհաստանի վարչապետը հայտարարում է, որ երկրում հանրաքվե է նախատեսվում՝ կապված ԵՄ ներգաղթի ծրագրի հետ

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել է, որ երկրում հանրաքվե է նախատեսվում ներգաղթի ԵՄ ծրագրի վերաբերյալ։

Սոցցանցերում տարածված տեսաուղերձում Մորավեցկին նշում է, որ հանրաքվեն նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 15-ին խորհրդարանական ընտրությունների հետ մեկտեղ։

Ինչպես նշել է Լեհաստանի վարչապետը, հանրաքվեի ժամանակ քաղաքացիներին կհարցնեն, թե արդյոք նրանք աջակցում են «Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից հազարավոր անօրինական միգրանտների» ժամանումը ԵՄ-ի տեղափոխման ծրագրի շրջանակներում։

Լեհաստանի իշխող «Օրենք և արդարություն» կուսակցությունն առանձնանում է Մերձավոր Արևելքի և աֆրիկյան երկրներից ներգաղթի նկատմամբ խիստ մոտեցմամբ։

«Մեզ համար հասարակ լեհերի ձայնը միշտ որոշիչ է»,- ասվում է Լեհաստանի վարչապետի տեսանյութում, որը ներառում է փողոցային անկարգությունների և այրվող մեքենաների կադրեր, ինչպես նաև ընդդիմության առաջնորդ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի կադրերը:

Բացի այդ, Լեհաստանի իշխող կուսակցությունը նախատեսում է հանրաքվեի դնել ևս երկու հարց՝ պետական ​​ընկերությունների սեփականաշնորհում և կենսաթոշակային տարիքի բարձրացում։