Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավյեցկին լքել է Վրաստանը։
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ լեհ գործընկերոջը կառավարական պատվիրակության հետ Բաթումիի միջազգային օդանավակայանից ճանապարհել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանին, խորհրդարանի փոխնախագահ Գիորգի Վոլսկին և կառավարության աշխատակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին։
Լեհաստանի վարչապետը Վրաստան էր այցելել մեկօրյա աշխատանքային այցով։ Այցի ընթացքում կայացել են Վրաստանի և Լեհաստանի վարչապետների դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումները, որից հետո կողմերը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարություններով։
Իրակլի Ղարիբաշվիլին և Մատեուշ Մորավյեցկին Բաթումիի նոր բուլվարում բացել են նախագահ Լեխ Կաչինսկու հուշարձանը։