Լեհաստանի պաշտպանության փոխնախարարը հայտարարել է, որ Լեհաստանը չի դիտարկում Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը
Լեհաստանի պաշտպանության փոխնախարարը հայտարարել է, որ Լեհաստանը չի դիտարկում Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը

Լեհաստանը չի դիտարկում Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը, համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել երկրի պաշտպանության նախարարությունում պաշտպանության փոխնախարար Ցեզար Թոմչիկը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ մի քանի օր առաջ արևմտյան դաշնակիցների հանդիպումից հետո Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասել էր, որ հանդիպմանը ամենաակտիվ քննարկումը եղել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին։ Դուդան երկու անգամ կրկնել է, որ Լեհաստանի դեպքում նման որոշում չի ընդունվի։

Բացի այդ, պաշտպանության փոխնախարար Ցեզար Թոմչիկը, գնահատելով նախագահի այցը Փարիզ, նշել է, որ Ուկրաինա զորքեր ուղարկելու գաղափարը Վարշավայում չի քննարկվել։

Հիշեցնենք, որ Փարիզում կայացած հանդիպումներից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թույլ է տվել, որ հետագայում կարող է զինվորականներ ուղարկել Ուկրաինա, թեև նշել է, որ դաշնակիցների միջև այս հարցում կոնսենսուս չկա։