Լեհաստանի պաշտպանության նախարարն ասում է, որ Վարշավան պաշտպանում է Թրամփի պահանջը, որ ՆԱՏՕ-ի անդամները ՀՆԱ-ի 5%-ը ծախսեն պաշտպանության վրա, սակայն որոշ երկրների կարող է պահանջվել մեկ տասնամյակ՝ այն կատարելու համար
Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշը հայտարարել է, որ Վարշավան պաշտպանում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ծախսեն իրենց ՀՆԱ-ի 5 տոկոսը պաշտպանության վրա։ Սակայն Կամիշը նաև նշում է, որ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներից կարող է տաս տարի պահանջվել այս նպատակին հասնելու համար։
«Թրամփի նպատակին հասնելու համար եւս մեկ տասնամյակ կպահանջվի, բայց կարծում եմ՝ չարժե նրան քննադատել իրապես հավակնոտ նպատակ դնելու համար»,- նշել է Լեհաստանի պաշտպանության նախարարը։
Նախարարը խոսեց նաև Լեհաստանի կողմից 2022 թվականի փետրվարից հետո պաշտպանական ծախսերի կրկնապատկման և զենքի գնման մասին։ Լեհաստանի պաշտպանության նախարարը նշել է նաեւ, որ կառավարությունն այլ ելք չունի։
«Մենք շատ բան ենք գնել, բայց քարտեզի վրա մեր տեղը ներդրումներն ու սարքավորումների գնումն ուղղակի անհրաժեշտ է դարձնում»,- ասել է Լեհաստանի պաշտպանության նախարարը։