Լեհաստանի պաշտպանության նախարար. Լեհ հասարակությունը հոգնել է, ինչը հասկանալի է, հատկապես, երբ մարդիկ այստեղ տեսնում են ուկրաինացի տղամարդկանց, ովքեր վարում են նորագույն մեքենաները կամ ապրում են հինգ աստղանի հյուրանոցներում
Լեհաստանի պաշտպանության նախարարը Financial Times-ին տված հարցազրույցում խոսել է նաեւ ուկրաինացիների մասին, որոնք Լեհաստան են ժամանել Ռուսաստանի լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո։
Ըստ լրատվամիջոցների՝ Լեհաստանն ակտիվորեն աջակցում է Ուկրաինային պատերազմի սկզբից, թեև երկրների միջև կան տարաձայնություններ մի շարք հարցերի շուրջ՝ ուկրաինական էժան գյուղատնտեսական ապրանքների արտահանում և աճող դժգոհություն Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ, ովքեր լքել են իրենց երկիրը։
«Իհարկե, լեհ հասարակությունը հոգնած է, և դա հասկանալի է, հատկապես, երբ մարդիկ այստեղ տեսնում են երիտասարդ ուկրաինացի տղամարդկանց, ովքեր վարում են նորագույն մեքենաները կամ ապրում են հինգաստղանի հյուրանոցներում»,- ասել է նախարարը հարցազրույցում։