Լեհաստանի որոշ քաղաքներում ջրհեղեղների հետևանքով հեղեղվել են տներ, փողոցներ, ժամանակավորապես սահմանափակվել է երթևեկությունը գլխավոր մայրուղիներով
Լեհաստանի մի քանի քաղաքներում հորդառատ անձրեւի հետևանքով ջրով լցվել են տներ և փողոցներ, ժամանակավորապես սահմանափակվել է երթեւեկությունը գլխավոր մայրուղիներով։ Աղետից հիմնականում տուժել են Լեհաստանի կենտրոնական և արեւմտյան շրջանները։
Ամենաբարդ իրավիճակը Օստրով Վելկոպոլսկի քաղաքում է, որտեղ փողոցները հեղեղվել են։ Վտուրեկ քաղաքի մանկապարտեզից անհրաժեշտ է եղել տարհանել երեխաներին և անձնակազմին։ Նաև Յարոցին քաղաքում հեղեղվել է քաղաքապետարանի շենքի մի մասը, ջրհեղեղի պատճառով փակվել են մի քանի ճանապարհներ։
Բնակիչներին հորդորել են զերծ մնալ քաղաքում տեղաշարժվելուց։
Ավելի վաղ հորդառատ տեղումների հետևանքով Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի փողոցները հեղեղվել էին։ Ջրհեղեղի հետևանքով տուժել է նաեւ Չեխիայի արևմտյան հատվածը։