Լեհաստանի նոր գումարման խորհրդարանը այսօր առաջին անգամ կահավաքվի և պաշտոնապես կսկսի աշխատանքը
Լեհաստանում նոր գումարման խորհրդարանը այսօրվանից պաշտոնապես սկսում է աշխատել։ Ինչպես գրում է լրատվամիջոցը, Սեյմի առաջին նիստը տեղի կունենա ժամը 12:00-ին։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ելույթ կունենա նորընտիր պատգամավորների առջեւ, ապա կընտրվի Սեյմի նոր նախագահը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր տեղի կունենա նորընտիր պատգամավորների երդման արարողությունը։ Նաեւ առաջին հանդիպմանը վարչապետը պաշտոնապես հրաժարական կտա, իսկ նախագահը ընտրված թեկնածուին կտա կառավարություն ձեւավորելու մանդատը։
Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կառավարության կազմավորումը վստահել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկիին։