Լեհաստանի ներքին գործերի նախարարը հայտարարում է, որ երկրում ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացիներ, որոնք տարածում էին «Վագներ» խմբավորման քարոզչական նյութեր
Լեհաստանի ներքին գործերի նախարարը հայտարարում է, որ երկրում ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացիներ, որոնք տարածում էին «Վագներ» խմբավորման քարոզչական նյութեր

Լեհաստանում Ներքին անվտանգության գործակալության (ABW) աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանի երկու քաղաքացու, ովքեր տարածում էին «Վագներ» խմբավորման քարոզչական նյութեր։ Այս մասին Twitter-ի իր էջում գրում է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին։

«Ներքին անվտանգության գործակալությունը, համագործակցելով ոստիկանության հետ, հայտնաբերել և ձերբակալել է Կրակովում և Վարշավայում «Վագներ» խմբավորման քարոզչական նյութեր տարածող երկու ռուսաստանցիների»,- գրել է նախարարը։

Բացի այդ, Մարիուշ Կամինսկին բացատրում է, որ Ռուսաստանի երկու քաղաքացիներն էլ մեղադրվել են լրտեսության մեջ։

Հիշեցնենք, որ Մարիուշ Կամինսկին մարտի 16-ին հայտարարել էր, որ Ներքին անվտանգության գործակալությունը ոչնչացրել է լրտեսական ցանց, որը գործում էր հօգուտ Ռուսաստանի։ Այս գործողության շրջանակներում ինը մարդ է ձերբակալվել։