Լեհաստանի նախագահը վետո է դրել օրենքում փոփոխություններ կատարելու վրա, որոնք նախատեսում էին Ուկրաինայի քաղաքացիներին նպաստների վճարում և ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձանց կարգավիճակի երկարաձգում
Լեհաստանի նախագահը վետո է դրել օրենքում փոփոխություններ կատարելու վրա, որոնք նախատեսում էին Ուկրաինայի քաղաքացիներին նպաստների վճարում և ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձանց կարգավիճակի երկարաձգում

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին վետո է հայտարարել ուկրաինացիներին օգնություն տրամադրելու մասին օրենքում փոփոխություններին։ Ինչպես գրում է լեհական մամուլը, Կարոլ Նավրոցկին վետո է դրել օրենսդրական փոփոխություններին, որոնք նախատեսում էին ուկրաինայի քաղաքացիներին նպաստների վճարում և ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձանց կարգավիճակի ժամկետի երկարացում։

Խոսքը ամսական 800 զլոտիի (190 եվրոյի) չափով նպաստի մասին է, որը ուկրաինացի քաղաքացիները կստանային ընտանիքում յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար։

Լեհաստանի նախագահի կարծիքով՝ այդ աջակցությունը պետք է ստանան միայն այն ուկրաինացիները, ովքեր աշխատում են Լեհաստանում։

Օրենսդրական փոփոխությունները նաև նախատեսում էին ուկրաինացիների համար ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի պահպանում մինչև 2026 թվականի մարտի 4-ը։

Օրինագիծը կվերադարձվի օրենսդիր մարմնին վերամշակման նպատակով։ Միևնույն ժամանակ, Նավրոցկին հանդես է եկել նախաձեռնությամբ, որպեսզի օրենսդրության մեջ ընդգրկվի «Կանգնեցրու Բանդերային» կարգախոսը և «Բանդերայի խորհրդանիշները» համարժեք համարվեն նացիզմի և խորհրդային կոմունիզմի խորհրդանիշներին։

«Ռուսական քարոզչության վերացման և լեհ-ուկրաինական հարաբերությունների կառուցման համար, որոնք հիմնված կլինեն իսկական գործընկերության և փոխադարձ հարգանքի վրա, անհրաժեշտ եմ համարում օրինագծում ընդգրկել հստակ կարգախոս՝ «Կանգնեցրու Բանդերային»», – հայտարարել է Լեհաստանի նախագահը։

Հիշեցնենք, որ օգոստոսի կեսերին Լեհաստանի առաջնորդը հանդես էր եկել առաջարկությամբ արգելելու կարմիր և սև գույներով «Բանդերայի դրոշը»։ Այդ որոշման պատճառը դարձել էր բելառուս ռեփեր Մաքս Կորժի կողմից Վարշավայում կազմակերպված համերգը, որի ընթացքում նկատվել էին «Ուկրաինայի ապստամբական բանակի» խորհրդանիշները։ «Ուկրաինայի ապստամբական բանակին» մեղադրում են լեհերի սպանություններում։