Լեհաստանի նախագահը Դոնալդ Թրամփի հետ անցկացված մամլո ասուլիսին խոսել է Վրաստանի մասին. Ռուսաստանի կայսերական պատվախնդրությունը վերականգնվել է, քանի որ 2008 թվականին նա հարձակվել է Վրաստանի վրա
Լեհաստանի նախագահը Դոնալդ Թրամփի հետ անցկացված մամլո ասուլիսին խոսել է Վրաստանի մասին. Ռուսաստանի կայսերական պատվախնդրությունը վերականգնվել է, քանի որ 2008 թվականին նա հարձակվել է Վրաստանի վրա

Ռուսաստանի կայսերական պատվախնդրությունը վերականգնվել է վերջին տասնամյակների ընթացքում, քանի որ 2008 թվականին նա հարձակվեց Վրաստանի վրա,- այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահը Սպիտակ տանը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ անցկացված մամլո ասուլիսին:

«Սա շատ պատասխանատու որոշում է, սակայն ես չեմ հերքում, որ նախագահ Թրամփին խնդրել եմ, Եվրոպայից դուրս չբերել ԱՄՆ-ի զինված ուժերը, քանի որ Եվրոպայի անվտանգությունը շատ կարևոր է ինձ համար: Եթե որևէ մեկն ինձ հարցնի, պատրաստ եմ թե ոչ, որ Լեհաստանն ստանա ավելի շատ ամերիկյան զորք մեր երկրում, իհարկե, պատրաստ եմ: 2014 թվականին Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, բռնագրավեց Ղրիմը, Լուգանսկը և Դոնեցկը: Մինչ այդ նա հարձակվել էր Վրաստանի վրա»,- նշել է Դուդան:

Ադժեյ Դուդայի խոսքով, Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայությունն «անվտանգության հսկայական երաշխիք է»:

«Ուրախ եմ, որ այսօր ԱՄՆ-ի նախագահը գիտակցում է Եվրոպայում տիրող իրականությունը և իրավիճակը: Այսօր, այն ստեղծում է խաղաղություն իմ երկրում և բերում անվտանգություն: Դրա շնորհիվ, Ռուսաստանի կայսերական պատվախնդրությունը վերականգնվել է վերջին տասնամյակների ընթացքում, քանի որ 2008 թվականին նա հարձակվեց Վրաստանի վրա»,- հայտարարել է Լեհաստանի նախագահը: