Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև

11:57, 28.06.2025

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև: Այս մասին հայտնել է Ուկրաինայում Լեհաստանի դեսպանատունը։

Դուդային Կիևի երկաթուղային կայարանում դիմավորել է Ուկրաինայում Լեհաստանի Հանրապետության ժամանակավոր դեսպան Պյոտր Լուկասևիչը։

Հունիսի սկզբին Դուդան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հայտնել է, որ իր նախագահական ժամկետի ավարտից առաջ կայցելի Ուկրաինա։

Սա Անջեյ Դուդայի վերջին այցն է Ուկրաինա որպես նախագահ։

Նմանատիպ