Լեհաստանի կառավարությունը բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը որոշ երկաթուղային գծերում
Լեհաստանում երկաթուղային մայրուղու վրա տեղի ունեցած դիվերսիայի և ահաբեկչության վտանգի պատճառով երկրի կառավարությունը որոշել է բարձրացնել ահաբեկչական սպառնալիքի մակարդակը որոշ երկաթուղային ուղղությունների համար։ Այս մասին տեղեկացնում է լեհական մամուլը՝ հղում անելով Լեհաստանի վարչապետին։
«Ներքին անվտանգության գործակալության ղեկավարն ու Ներքին գործերի նախարարը՝ ահաբեկչական սպառնալիքների խմբի գնահատականների հիման վրա, պահանջել են ահազանգի մակարդակը բարձրացնել մինչև երրորդ աստիճան՝ «Չառլի»։ Այս մակարդակը կտարածվի կոնկրետ երկաթուղային ուղղությունների վրա։ Մենք աշխատում ենք հասկանալու, թե ինչպես կարելի է արդյունավետ և խելամիտ կերպով օգտագործել զինված ուժերը՝ անհրաժեշտության դեպքում պաշտպանելու կարևոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ երկաթուղին։ Մենք գործ ունենք դիվերսիայի ակտի հետ, որը, եթե չլինեին հարձակվողների սխալները, կարող էր լուրջ աղետ առաջացնել։ Սա չափազանց լուրջ խնդիր է», — հայտարարել է Լեհաստանի վարչապետը։